imecadine.ge

Երթևեկության արագություն

19 պաշտոնական տոմս այս թեմայում՝ ճիշտ պատասխանով և օրենքի բացատրությամբ։

Թույլատրելի արագությունը բնակավայրում, դրանից դուրս և ավտոմայրուղում։

Տոմս №225 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, եթե բոլոր տրանսպորտային միջոցները շարժվում են 100 կմ/ժ արագությամբ:

1 Միայն սպիտակ միկրոավտոբուսի վարորդը
2 միայն բեռնատար ավտոմոբիլի և սպիտակ միկրոավտոբուսի վարորդները
3 Միայն կանաչ ավտոմոբիլի վարորդը
4 միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «բ», «դ» և «ե» ենթակետերի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկել 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է. բ) «B» կարգի տրանսպորտային միջոցի երթևեկությունը. բ.ա) եթե այն թեթև կցորդ չի քարշակում, ավտոմայրուղում՝ ոչ ավելի, քան 110 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին՝ ոչ ավելի, քան 90 կմ/ժ արագությամբ. դ) «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը. դ.ա) ավտոմայրուղում՝ ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին՝ ոչ ավելի, քան 70 կմ/ժ արագությամբ. ե) «D1» և «D1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը բոլոր ճանապարհներին՝ ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.1. Ավտոմայրուղի

Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։

Տոմս №234 — իրավիճակի նկար

Ճանապարհի այս հատվածում «C» կարգի բեռնատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի երթևեկել ոչ ավելի, քան՝

1 80 կմ/ժ արագությամբ
2 60 կմ/ժ արագությամբ
3 70 կմ/ժ արագությամբ
4 90 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկել 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է. դ) «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը. դ.ա) ավտոմայրուղում ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին − ոչ ավելի, քան 70 կմ/ժ արագությամբ։
Տոմս №235 — իրավիճակի նկար

Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, եթե բոլոր տրանսպորտային միջոցները շարժվում են 100 կմ/ժ արագությամբ:

1 Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
2 միայն մարդատար և բեռնատար ավտոմոբիլի վարորդները
3 միայն բեռնատար ավտոմոբիլի և ավտոբուսի վարորդները
4 Միայն մարդատար ավտոմոբիլի և ավտոբուսի վարորդները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկել 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է. դ) «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը. դ.ա) ավտոմայրուղում ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին − ոչ ավելի, քան 70 կմ/ժ արագությամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.1. Ավտոմայրուղի

Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։

Տոմս №236 — իրավիճակի նկար

Կահավորված թափքով ուղևորներ փոխադրելիս «C» կարգի բեռնատար ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի ավտոմայրուղում երթևեկել ոչ ավելի, քան՝

1 70 կմ/ժ արագությամբ
2 60 կմ/ժ արագությամբ
3 90 կմ/ժ արագությամբ
4 80 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով երթևեկությունը թույլատրված է 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է՝ դ) «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ դ.ա) ավտոմայրուղում՝ ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին՝ ոչ ավելի, քան 70 կմ/ժ արագությամբ. դ.բ) սահմանված կարգով թափքով ուղևորներ փոխադրելու դեպքում բոլոր ճանապարհներին՝ ոչ ավելի, քան 60 կմ/ժ արագությամբ։
Տոմս №237 — իրավիճակի նկար

Կխախտի՞ արդյոք ճանապարհային երթևեկության կանոնները «CE» կարգի բեռնատար ավտոմոբիլի վարորդը, եթե նա շարունակի երթևեկությունը 70 կմ/ժ արագությամբ ճանապարհի այս հատվածում:

1 չի խախտի
2 Կխախտի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկել 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունն ավտոմայրուղում ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին՝ ոչ ավելի, քան 70 կմ/ժ արագությամբ։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 7.2 կետի համաձայն՝ 7.2.«Խորհուրդ տրվող արագություն» ճանապարհային նշանը − ցույց է տալիս այն արագությունը, որով խորհուրդ է տրվում երթևեկել ճանապարհի տվյալ հատվածում։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում։ Նշանի գործողությունը տարածվում է մինչև մոտակա խաչմերուկը, իսկ նախազգուշացնող նշանի հետ միասին − վտանգավոր հատվածի ողջ երկարությամբ։
Տոմս №239 — իրավիճակի նկար

Առավելագույնը ի՞նչ արագությամբ երթևեկելու իրավունք ունի «C» կարգի բեռնատար ավտոմոբիլի վարորդը ճանապարհի տվյալ հատվածում։

1 70 կմ/ժ արագությամբ
2 60 կմ/ժ արագությամբ
3 80 կմ/ժ արագությամբ
4 90 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկություն 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է ավտոմայրուղում՝ ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին՝ ոչ ավելի, քան 70 կմ/ժ արագությամբ։
Տոմս №243 — իրավիճակի նկար

Ի՞նչ առավելագույն արագությամբ երթևեկելու իրավունք ունի «C1» ենթակարգի ավտոմոբիլի վարորդը դեղին ավտոմոբիլը քարշակելիս բնակավայրից դուրս։

1 70 կմ/ժ արագությամբ
2 60 կմ/ժ արագությամբ
3 90 կմ/ժ արագությամբ
4 50 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, բնակավայրում կամ բնակավայրից դուրս թույլատրվում է այն մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկությունը, որը քարշակում է այլ մեխանիկական տրանսպորտային միջոց, ոչ ավելի, քան 50 կմ/ժ արագությամբ։
Տոմս №245 — իրավիճակի նկար

Տվյալ իրավիճակում խախտո՞ւմ է արդյոք ճանապարհային երթևեկության կանոնները սլաքի ուղղությամբ երթևեկող «C» կարգի բեռնատար ավտոմոբիլի վարորդը:

1 Խախտում է
2 Չի խախտում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ բնակավայրերից դուրս և բնակավայրերում երթևեկելի մասի այն հատվածում, որտեղ երթևեկությունը թույլատրված է 80 կմ/ժ-ից ավելի արագությամբ, վարորդը պետք է երթևեկի երթևեկելի մասի աջ եզրին հնարավորինս մոտ։ Արգելվում է զբաղեցնել ձախ գոտին, երբ աջ գոտին ազատ է, բացառությամբ խոչընդոտը շրջանցելու, ձախ շրջադարձ կատարելու կամ հետադարձ կատարելու դեպքերի։
Տոմս №247 — իրավիճակի նկար

Առավելագույնը ի՞նչ արագությամբ իրավունք ունի շարունակել երթևեկությունը «C» կարգի բեռնատար ավտոմոբիլի վարորդը բնակավայրում ճանապարհի այս հատվածում։

1 50 կմ/ժ արագությամբ
2 90 կմ/ժ արագությամբ
3 70 կմ/ժ արագությամբ
4 60 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, բնակավայրում թույլատրվում է տրանսպորտային միջոցի երթևեկությունը ոչ ավելի, քան 60 կմ/ժ արագությամբ, իսկ բնակելի գոտում՝ ոչ ավելի, քան 20 կմ/ժ արագությամբ։ Եթե բնակավայրում ճանապարհային պայմանները հնարավորություն են տալիս երթևեկել բարձր արագությամբ, համապատասխան ճանապարհային նշան տեղադրելով՝ երթևեկության արագությունը կարող է մեծացվել ճանապարհի առանձին հատվածներում։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 5.23.1 կետի համաձայն՝ 5.23.1 «Բնակավայրի սկիզբ» ճանապարհային նշանը ցույց է տալիս այն բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության համար սահմանված կանոնները։
Տոմս №248 — իրավիճակի նկար

Ի՞նչ առավելագույն արագությամբ երթևեկությունը շարունակելու իրավունք ունի «B» կարգի քարշակող ավտոմոբիլի վարորդը բնակավայրում՝ ճանապարհի այս հատվածում։

1 70 կմ/ժ արագությամբ
2 50 կմ/ժ արագությամբ
3 60 կմ/ժ արագությամբ
4 90 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, բնակավայրում կամ բնակավայրից դուրս թույլատրվում է այն մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկությունը, որը քարշակում է այլ մեխանիկական տրանսպորտային միջոց, ոչ ավելի, քան 50 կմ/ժ արագությամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.23.1. Բնակավայրի սկիզբ

Ցույց է տալիս այն բնակավայրի սկիզբը, որտեղ գործում են բնակավայրերում երթևեկության համար սահմանված կանոնները։ Նշանը տեղադրվում է բնակավայրի բոլոր մուտքերում։

Ստորև թվարկված ճանապարհային պայմաններից ո՞րը պետք է հաշվի առնի վարորդը տրանսպորտային միջոցի արագությունը փոխելիս։

1 Այս տոմսում թվարկված բոլոր ճանապարհային պայմանները
2 Միայն տեղանքի ռելիեֆը և երթևեկության ինտենսիվությունը
3 Միայն մթնոլորտային պայմանները, ինչպես նաև անբավարար կամ սահմանափակ տեսանելիությունը
4 Միայն ճանապարհի և տրանսպորտային միջոցի վիճակը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի արագությունը փոխելիս վարորդը պետք է հաշվի առնի ճանապարհային պայմանները (տեղանքի ռելիեֆը, ճանապարհի և տրանսպորտային միջոցի վիճակը, դրա բեռնվածությունը, մթնոլորտային պայմանները, երթևեկության ինտենսիվությունը, անբավարար կամ սահմանափակ տեսանելիությունը), որպեսզի անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև ցանկացած խոչընդոտից առաջ, որը նա կարող է կանխատեսել, նվազեցնի արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի։
Տոմս №252 — իրավիճակի նկար

Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է երթևեկել թափքով ուղևորներ փոխադրող «C» կարգի տրանսպորտային միջոցը տրված ճանապարհային նշանով նշված ճանապարհով:

1 80 կմ/ժ արագությամբ
2 60 կմ/ժ արագությամբ
3 90 կմ/ժ արագությամբ
4 50 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի առաջին հավելվածի 5.1 կետի համաձայն՝ 5.1 «Ավտոմայրուղի» ճանապարհային նշանը՝ ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։ Նույն օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.բ» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ երթևեկություն, թույլատրվում է «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը՝ սահմանված կարգով թափքով ուղևորներ փոխադրելու դեպքում բոլոր ճանապարհներին ոչ ավելի, քան 60 կմ/ժ արագությամբ։
Տոմս №258 — իրավիճակի նկար

Տրված ճանապարհային նշանի գործողության գոտում «C» և «CE» կարգի տրանսպորտային միջոցներով երթևեկությունը թույլատրվում է ոչ ավելի, քան՝

1 70 կմ/ժ արագությամբ
2 80 կմ/ժ արագությամբ
3 90 կմ/ժ արագությամբ
4 110 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5.1 կետի համաձայն՝ 5.1 «Ավտոմայրուղի» ճանապարհային նշան՝ ավտոմայրուղի, որի վրա գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցատախտակով։ Նույն օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկություն 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է ավտոմայրուղում՝ ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ։

Ի՞նչ առավելագույն արագությամբ երթևեկելու իրավունք ունի չափաքանակից դուրս (խոշոր եզրաչափերով) կամ գերնորմատիվ (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցի վարորդը բնակավայրում կամ բնակավայրից դուրս:

1 ոչ ավելի, քան այն արագությունը, որը նշված է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմնի (գերատեսչության) կողմից տրված համաձայնագրում
2 40 կմ/ժ արագությամբ
3 60 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, բնակավայրում կամ բնակավայրից դուրս թույլատրվում է չափաքանակը գերազանցող (խոշոր չափսերի) կամ նորմատիվը գերազանցող (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցի երթևեկությունը ոչ ավելի, քան այն արագությամբ, որը նշված է Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով լիազորված մարմնի (գերատեսչության) կողմից տրված համաձայնեցման մեջ։
Տոմս №540 — իրավիճակի նկար

Ի՞նչ առավելագույն արագությամբ կարող է բեռնատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը, եթե քարշակումը կատարվում է կոշտ կցորդմամբ:

1 50 կմ/ժ արագությամբ
2 80 կմ/ժ արագությամբ
3 60 կմ/ժ արագությամբ
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, բնակավայրում կամ բնակավայրից դուրս թույլատրվում է այն մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկությունը, որը քարշակում է այլ մեխանիկական տրանսպորտային միջոց, ոչ ավելի, քան 50 կմ/ժ արագությամբ։

Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը

5.1. Ավտոմայրուղի

Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։

Կամրջի, էստակադի, բարձր լարման էլեկտրահաղորդման գծի տակով, ինչպես նաև թունելով անցնելուց առաջ ավտոբուսի և բեռնատար ավտոմոբիլի վարորդը պարտավոր է՝

1 Համոզվի տրանսպորտային միջոցի անցման անվտանգության մեջ
2 Ճանապարհը զիջի մարդատար ավտոմոբիլների վարորդներին
3 Միացնի վթարային լուսային ազդանշանային համակարգը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 21-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն՝ կամրջի, էստակադայի, բարձր լարման հաղորդման գծի տակով, ինչպես նաև թունելով կամ այլ նմանատիպ վայրով անցնելուց առաջ ավտոբուսի, բեռնատար ավտոմոբիլի վարորդը պարտավոր է համոզվել տրանսպորտային միջոցի անցման անվտանգության մեջ։

«Ավտոգնացք» ճանաչման նշանը պետք է միացվի՝

1 ավտոգնացքի երթևեկության ժամանակ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև դրա կանգառի և կայանման ընթացքում
2 Միայն ավտոգնացքի երթևեկության ժամանակ՝ անբավարար տեսանելիության պայմաններում
3 Միայն օրվա մութ ժամանակ ավտոգնացքի երթևեկության ժամանակ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 16-րդ մասի համաձայն՝ «Ավտոգնացք» ճանաչման նշանը պետք է միացված լինի ավտոգնացքի երթևեկության ժամանակ, իսկ օրվա մութ ժամանակ և անբավարար տեսանելիության պայմաններում՝ նաև դրա կանգառի և կայանման ընթացքում։

Օրվա լուսավոր ժամին ճանապարհով երթևեկող՝ վտանգավոր բեռ փոխադրող մեխանիկական տրանսպորտային միջոցը նշելու նպատակով պարտադիր է՝

1 միայն առջևի եզրաչափային լույսերի միացումը
2 Մոտակա լույսի լուսարձակների և հետևի եզրաչափային լույսերի միացումը
3 Միայն հետին եզրաչափային լույսերի միացումը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ օրվա լուսավոր ժամին ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով պարտադիր է միացնել մոտակա լույսի լուսարձակները և հետևի եզրաչափային լույսերը՝ գ) չափսերը գերազանցող (խոշոր եզրաչափերով) կամ նորմատիվը գերազանցող (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցի, ինչպես նաև վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի տեղաշարժի ժամանակ։

Օրվա լուսավոր ժամանակ ճանապարհին երթևեկող ոչ գաբարիտային (խոշոր եզրաչափերով) կամ գերնորմատիվ (ծանրաքաշ) մեխանիկական տրանսպորտային միջոցը նշելու նպատակով պարտադիր է միացնել՝

1 Մոտակա լույսի լուսարձակները և հետին եզրաչափային լույսերը
2 Հակամառախուղային լուսարձակներ
3 Հեռակա լույսի լուսարձակները
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ օրվա լուսավոր ժամին ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով պարտադիր է միացնել մոտակա լույսի լուսարձակները և հետևի եզրաչափային լույսերը՝ գ) չափսերը գերազանցող (խոշոր եզրաչափերով) կամ նորմատիվը գերազանցող (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցի, ինչպես նաև վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի տեղաշարժի ժամանակ։
Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ