Միացված կապույտ փայլատող հատուկ թարթող և ձայնային ազդանշաններով երթևեկող հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդն իրեն տրված առաջնահերթությունից օգտվելու իրավունք ունի՝
1
ցանկացած դեպքում՝ անկախ նրանից, թե ճանապարհային երթևեկության այլ մասնակիցները նրան զիջում են ճանապարհը, թե ոչ
2
Միայն այն ժամանակ, երբ համոզվի, որ իրեն ճանապարհ են զիջում
3
այս տոմսում թվարկված դեպքերից ոչ մեկում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որը տրանսպորտային միջոցի վրա միացրել է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները պահպանելով շեղվել սույն օրենքի 25-րդ, 31-րդ−41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի №1 և №2 հավելվածներով սահմանված պահանջներից։ Կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանի հետ մեկտեղ լրացուցիչ կարող է միացվել նաև կարմիր փայլատակող թարթող ազդանշանը։ Ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար այդ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է միացնի կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը։ Առաջնահերթությունից կարելի է օգտվել միայն այն դեպքում, երբ վարորդը համոզվի, որ իրեն զիջում են ճանապարհը։