Պարտավո՞ր է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդը միացնել վթարային լուսային ազդանշանային համակարգը և տեղադրել վթարային կանգառի նշանը նկարում նշված վայրում հարկադիր կանգառի դեպքում։
1
Պարտավոր է միայն ավտոմոբիլի հետևում՝ 15 մետր հեռավորության վրա, տեղադրել վթարային կանգառի նշանը
2
պարտավոր է միացնել միայն վթարային լուսային ազդանշանը
3
պարտավոր չէ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի համաձայն՝ վթարային լուսային ազդանշանային համակարգն օգտագործվում է ճանապարհային երթևեկության մյուս մասնակիցներին սպասվող վտանգի մասին նախազգուշացնելու համար։ Վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է միացվի. բ) այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է։ Նույն օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ մասի «ա.գ» ենթակետի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցի կանգառը ճանապարհի երթևեկելի մասում. ա.գ) երթևեկելի մասերի հատման վրա, ինչպես նաև դրանց հատման եզրերից 5 մետրից ավելի մոտ, բացառությամբ այն դեպքի, երբ կանգառը կատարվում է այն կողային անցումների դիմաց գտնվող եռակողմ հատումներում (խաչմերուկներում), որոնց վրա կա գծանշման հոծ գիծ կամ բաժանարար շերտ։