Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ:
1
իրավունք չունի
2
Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 4-րդ գլխի (Թելադրող նշաններ) 4.1.2 կետի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 4.1.2 «Երթևեկություն դեպի աջ» ճանապարհային նշանը թույլատրում է երթևեկել միայն սլաքներով ցույց տրված ուղղություններով: Նույն հավելվածի 8-րդ գլխի (Լրացուցիչ տեղեկատվության նշաններ) 8.4.1-8.4.8 կետերի համաձայն՝ 8.4.1–8.4.8 «Տրանսպորտային միջոցի տեսակը» ցուցանակները ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցների տեսակը, որոնց վրա տարածվում է նշանի գործողությունը, իսկ նույն գլխի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 8.4.1 ցուցանակը նշանի գործողությունը տարածում է բեռնատար ավտոմոբիլների վրա (կցորդով կամ առանց դրա), որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը 3,5 տ-ից ավելի է: