Տրված ճանապարհային նշանների համակցություններից ո՞րի գործողությունն է տարածվում վտանգավոր բեռ փոխադրող՝ ցանկացած տեսակի կցորդով բեռնատար ավտոմոբիլի վրա։
1
Միայն II
2
Միայն III
3
Միայն I, II և III
4
Միայն I և II
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ)) 8.4.1-8.4.8 կետի և նույն կետի ծանոթագրության «ա», «բ» և «դ» ենթակետերի համաձայն՝ 8.4.1–8.4.8 «Տրանսպորտային միջոցի տեսակը» ցուցանակները ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի գործողությունը։ Ծանոթագրություն. ցուցանակները նշանի գործողությունը տարածում են՝ ա) 8.4.1 − բեռնատար ավտոմոբիլի (կցորդով կամ առանց դրա) վրա, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3,5 տ-ն. բ) 8.4.2 – ցանկացած տեսակի կցորդով և կիսակցորդով բեռնատար ավտոմոբիլի կամ տրակտորի վրա, ինչպես նաև մեխանիկական տրանսպորտային միջոցը քարշակող տրանսպորտային միջոցի վրա. դ) 8.4.8 – «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով նշված տրանսպորտային միջոցի վրա։