Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի շնչուղիներից օտար մարմինը հեռացնելու համար անպայման պետք է՝
1
Մի քանի անգամ ափով հարվածենք մեջքին, բացասական արդյունքի դեպքում կանգնենք տուժածի հետևում, ստորին կողի մակարդակում որովայնի մոտ ձեռքերը բռունցքով միացնենք իրար, միաժամանակ ճնշում գործադրենք կողերին և բռունցքներով կտրուկ սեղմենք որովայնի շրջանում՝ դեպի ներս և վերև ուղղությամբ
2
Տուժածին դնել ծնկների վրա՝ դեմքով դեպի ներքև, և մի քանի անգամ բռունցքով հարվածել մեջքին
Օրենքի բացատրություն
Ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով տուժածի շնչուղիներից օտար մարմինը հեռացնելու համար անպայման պետք է մի քանի անգամ ափով հարվածել մեջքին, բացասական արդյունքի դեպքում կանգնել տուժածի հետևում, ստորին կողոսկրի մակարդակով որովայնի մոտ ձեռքերը բռունցքով միացնել իրար, միաժամանակ ճնշում գործադրել կողոսկրերի վրա և բռունցքներով կտրուկ սեղմել որովայնի շրջանում՝ դեպի ներս և վեր ուղղությամբ։