Թույլատրելի՞ է արդյոք վտանգավոր բեռ փոխադրելիս օգտագործել գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոց։
1
Թույլատրելի չէ
2
Թույլատրելի է
Օրենքի բացատրություն
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի 2011 թվականի օգոստոսի 18-ի №1-1/1562 հրամանով հաստատված «Ավտոտրանսպորտային միջոցներով բեռների փոխադրման կանոն» տեխնիկական կանոնակարգի 9-րդ հոդվածի 16-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ վտանգավոր բեռի փոխադրման ժամանակ անթույլատրելի է գազով աշխատող ավտոտրանսպորտային միջոցի օգտագործումը։