Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդին պետք է զիջի ճանապարհը բեռնատար ավտոմոբիլի վարորդը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում։
1
ինչպես մոտոցիկլի, այնպես էլ մարդատար ավտոմոբիլի վարորդների նկատմամբ
2
միայն մարդատար ավտոմոբիլի վարորդի նկատմամբ
3
Միայն մոտոցիկլի վարորդի նկատմամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա», «բ» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում՝ ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել գլխավոր ճանապարհից մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. բ) եթե խաչմերուկում գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, այդ ճանապարհով երթևեկող վարորդները միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն համարժեք ճանապարհներով անցման կանոններով։ Նույն կանոններով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև երկրորդական ճանապարհով երթևեկող վարորդները. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում ոչ ռելսային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի ոչ ռելսային տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից։