Տվյալ իրավիճակում արգելվա՞ծ է արդյոք «C1» ենթակարգի բեռնատար ավտոմոբիլի վարորդին շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե նա շարժվում է 70 կմ/ժ արագությամբ:
1
արգելվում է
2
Չի արգելվում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկել 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է. դ) «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը. դ.ա) ավտոմայրուղում ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին − ոչ ավելի, քան 70 կմ/ժ արագությամբ։ Նույն օրենքի 31-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ բնակավայրից դուրս, ինչպես նաև բնակավայրում ճանապարհի երթևեկելի մասի այն հատվածում, որտեղ թույլատրված է երթևեկել 80 կմ/ժ-ից ավելի արագությամբ, վարորդը պետք է երթևեկի երթևեկելի մասի աջ եզրին որքան հնարավոր է մոտ։ Արգելվում է զբաղեցնել ձախ գոտին, երբ աջ գոտին ազատ է, բացառությամբ խոչընդոտի շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի դեպքի։