Ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնները, եթե բոլոր տրանսպորտային միջոցները շարժվում են 100 կմ/ժ արագությամբ:
1
Միայն մարդատար ավտոմոբիլի վարորդը
2
միայն մարդատար և բեռնատար ավտոմոբիլի վարորդները
3
միայն բեռնատար ավտոմոբիլի և ավտոբուսի վարորդները
4
Միայն մարդատար ավտոմոբիլի և ավտոբուսի վարորդները
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «դ.ա» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրից դուրս և բնակավայրում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան ճանապարհային նշանով թույլատրված է երթևեկել 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, թույլատրվում է. դ) «C» և «CE» կարգերի, ինչպես նաև «C1» և «C1E» ենթակարգերի տրանսպորտային միջոցների երթևեկությունը. դ.ա) ավտոմայրուղում ոչ ավելի, քան 80 կմ/ժ արագությամբ, իսկ այլ ճանապարհին − ոչ ավելի, քան 70 կմ/ժ արագությամբ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.1. Ավտոմայրուղի
Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։