Ստորև թվարկված ճանապարհային պայմաններից ո՞րը պետք է հաշվի առնի վարորդը տրանսպորտային միջոցի արագությունը փոխելիս։
1
Այս տոմսում թվարկված բոլոր ճանապարհային պայմանները
2
Միայն տեղանքի ռելիեֆը և երթևեկության ինտենսիվությունը
3
Միայն մթնոլորտային պայմանները, ինչպես նաև անբավարար կամ սահմանափակ տեսանելիությունը
4
Միայն ճանապարհի և տրանսպորտային միջոցի վիճակը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցի արագությունը փոխելիս վարորդը պետք է հաշվի առնի ճանապարհային պայմանները (տեղանքի ռելիեֆը, ճանապարհի և տրանսպորտային միջոցի վիճակը, դրա բեռնվածությունը, մթնոլորտային պայմանները, երթևեկության ինտենսիվությունը, անբավարար կամ սահմանափակ տեսանելիությունը), որպեսզի անհրաժեշտության դեպքում, ինչպես նաև ցանկացած խոչընդոտից առաջ, որը նա կարող է կանխատեսել, նվազեցնի արագությունը, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնի։