Թույլատրելի՞ է արդյոք այն տրանսպորտային միջոցի վազանցը, որը մոտենում է երթևեկելի մասում համապատասխանաբար նշված հետիոտնային անցմանը, կամ որը կանգ է առել անմիջապես այդ անցումից առաջ։
1
Թույլատրելի է, եթե հետիոտնային անցումով հետիոտն չի անցնում, ընդ որում միայն բավականաչափ նվազեցված արագությամբ, որպեսզի ապահովվի ժամանակին կանգառը անցումում հետիոտներ հայտնաբերելու դեպքում
2
թույլատրելի է միայն բնակավայրից դուրս, այն ճանապարհին, որտեղ թույլատրելի առավելագույն արագության սահմանը 60 կմ/ժ-ից ավելի է
3
Հետիոտնային անցումներում, ինչպես նաև դրանցից առաջ ոչ պակաս, քան 100 մետր հեռավորության վրա վազանցն անթույլատրելի է
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 11-րդ կետի համաձայն՝ տրանսպորտային միջոցը կարող է վազանցել այն տրանսպորտային միջոցին, որը մոտենում է հետիոտնային անցմանը կամ կանգ է առել անմիջապես այդ անցումից առաջ, միայն բավականաչափ նվազեցված արագությամբ, որպեսզի ապահովի ժամանակին կանգառը անցման վրա հետիոտն հայտնաբերելու դեպքում։ Արգելվում է վազանցը հետիոտնային անցման վրա, եթե դրանով հետիոտն է շարժվում։