Ո՞ր ավտոմոբիլի վարորդի համար է առաջանում ճանապարհը զիջելու պարտավորություն սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում:
1
մարդատար ավտոմոբիլի վարորդին
2
բեռնատար ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 35-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ լեռնային ճանապարհին և նմանատիպ բնութագրեր ունեցող մեծ թեքությամբ ճանապարհին, ինչպես նաև 1.14 և 1.15 ճանապարհային նշաններով նշված ճանապարհներին, որտեղ կողքով անցնելն անհնար է կամ դժվարացված է, վայրէջքով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է կանգ առնել և զիջել ճանապարհը վերելքով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդին, բացառությամբ այն դեպքի, երբ կողքով անցնելու համար նախատեսված տեղը երթևեկելի մասի երկայնքով այնպես է տեղակայված, որ վերելքով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը, հաշվի առնելով տրանսպորտային միջոցի արագությունը և վիճակը, կկարողանար կանգ առնել իր առջևում գտնվող կողքով անցնելու տեղում, որով կբացառվեր տրանսպորտային միջոցներից մեկի հետընթաց երթևեկության անհրաժեշտությունը։ Նույն օրենքի 1-ին հավելվածի 1-ին գլխի (նախազգուշացնող նշաններ) 1.15 կետի համաձայն՝ 1.15 «Զառիթափ վերելք» ճանապարհային նշանը նախազգուշացնում է զառիթափ վերելքով ճանապարհի հատվածին մոտենալու մասին։