1
պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը և համապատասխան նշանով նշի ավտոմոբիլը բավարար հեռավորության վրա
2
միայն պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը
3
միայն համապատասխան նշանով պետք է նշի ավտոմոբիլը բավարար հեռավորության վրա
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 5-րդ գլխի (հատուկ թելադրանքի նշաններ) 5.1 կետի համաձայն՝ 5.1 «Ավտոմայրուղի» ճանապարհային նշանը՝ ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղով երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։ Նույն օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի «գ.ա» ենթակետի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում վարորդին արգելվում է ավտոմոբիլի (և/կամ դրա կցորդի) կանգառը կամ կայանումը, բացառությամբ կայանման համար հատկացված, հատուկ նշված վայրերի։ Վարորդը, որն իրենից անկախ հանգամանքների պատճառով ստիպված է կանգ առնել, պետք է ձեռնարկի բոլոր միջոցները ավտոմոբիլը (և/կամ դրա կցորդը) ճանապարհի երթևեկելի մասից դուրս բերելու համար, իսկ եթե դա անհապաղ անելն անհնար է − միացնի վթարային լուսային ազդանշանային համակարգը (դրա առկայության դեպքում) և համապատասխան նշանով նշի ավտոմոբիլը (և/կամ դրա կցորդը) բավարար հեռավորության վրա, որպեսզի ժամանակին նախազգուշացնի մոտեցող վարորդներին։ Նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի և 2-րդ կետի «բ» ենթակետի համաձայն. 1. Վթարային լուսային ազդանշանային համակարգը կիրառվում է ճանապարհային երթևեկության այլ մասնակիցներին սպասվող վտանգի մասին նախազգուշացնելու համար։ Վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է միացվի. բ) այն վայրում հարկադրական կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է. 2. Վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե այդպիսի ազդանշանային համակարգ չկա կամ այն անսարք է, վարորդը պետք է անհապաղ տեղադրի «վթարային կանգառի նշանը», իսկ անբավարար տեսանելիության պայմաններում − թարթող կարմիր լապտեր. բ) այն վայրում հարկադրական կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է, և այնտեղ, որտեղ, հաշվի առնելով տեսանելիության պայմանները, այլ վարորդները չեն կարողանա ժամանակին նկատել տրանսպորտային միջոցը։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.1. Ավտոմայրուղի
Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։