Տվյալ իրավիճակում արգելվա՞ծ է արդյոք մարդատար ավտոմոբիլի վարորդին սլաքի ուղղությամբ վազանց կատարել:
1
արգելվում է
2
Չի արգելվում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 34-րդ հոդվածի 9-րդ կետի «բ» ենթակետի համաձայն՝ սույն հոդվածի 3-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ վազանցն արգելվում է երկաթգծանցում և դրանից առաջ 100 մետրից ավելի մոտ, բացառությամբ այն դեպքերի, երբ այդ վայրերում երթևեկությունը կարգավորվում է խաչմերուկներում օգտագործվող տեսակի լուսացույցով։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
1.3.2. Բազմագիծ երկաթուղի
Զգուշացնում է երկու կամ ավելի գիծ ունեցող երկաթուղու առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։