1
Չի արգելվում
2
արգելվում է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ երկաթգծանցում արգելվում է հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալով շրջանցել երկաթգծանցից առաջ կանգնած տրանսպորտային միջոցը։ Նույն օրենքի 2-րդ հավելվածի 1-ին գլխի (հորիզոնական գծանշում) 1.1 կետի համաձայն՝ 1.1 ճանապարհային գծանշումը բաժանում է հանդիպակաց ուղղություններով երթևեկող տրանսպորտային հոսքերը և ճանապարհի վտանգավոր հատվածում նշում է երթևեկության գոտու սահմանը կամ երթևեկելի մասի սահմանը, որի վրա մուտք գործելն արգելվում է. նշում է տրանսպորտային միջոցի կայանման վայրի սահմանը և այն ճանապարհի երթևեկելի մասի եզրը, որը երթևեկության պայմաններով չի դասվում ավտոմայրուղիների շարքին։ 1.1 գիծը հատելն արգելվում է։ Թույլատրվում է հատել երթևեկելի մասի եզրը նշող և վարորդի աջ կողմում գտնվող 1.1 գիծը՝ տրանսպորտային միջոցը ճանապարհի եզրին կանգնեցնելու համար։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
1.3.2. Բազմագիծ երկաթուղի
Զգուշացնում է երկու կամ ավելի գիծ ունեցող երկաթուղու առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։