1
Բոլոր տրանսպորտային միջոցների վարորդներին
2
միայն քվադրոցիկլի վարորդին
3
Միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդին
4
Միայն տրակտորի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի «գ.գ» ենթակետի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում վարորդին արգելվում է երկրորդ գոտուց այն կողմ երթևեկել բեռ փոխադրող այն ավտոմոբիլով (կցորդներով կամ առանց դրանց), որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3,5 տոննան, կամ երթևեկել այն կցորդով ավտոմոբիլներով, որոնց ընդհանուր երկարությունը 7 մետրից ավելի է։ Նույն հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետի համաձայն՝ արգելվում է հետիոտների, կենդանիների, հեծանիվների, մոպեդների, ավտոմոբիլներից և դրանց կցորդներից տարբեր բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը, ինչպես նաև այն ավտոմոբիլների (կցորդներով կամ առանց դրանց) երթևեկությունը, որոնց կառուցվածքային արագությունը չի գերազանցում 40 կմ/ժ-ը (նշված սահմանափակումը չի տարածվում այն մեխանիկական տրանսպորտային միջոցների վրա, որոնք ավտոմայրուղով տեղաշարժվում են լիազորված մարմնի (գերատեսչության) հետ օրենսդրությամբ սահմանված կարգով համաձայնեցմամբ և այդ համաձայնեցման պայմաններին համապատասխան)։ Նույն օրենքի 33-րդ հոդվածի 8-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ եթե սույն օրենքով այլ բան սահմանված չէ, բնակավայրերում կամ բնակավայրերից դուրս T և S կարգի տրանսպորտային միջոցների երթևեկությունը թույլատրվում է բոլոր ճանապարհներին՝ ոչ ավելի, քան 40 կմ/ժ արագությամբ։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.1. Ավտոմայրուղի
Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։