Տվյալ իրավիճակում խախտո՞ւմ է արդյոք վարորդը հարկադիր կանգառի համար սահմանված պահանջները, եթե անսարք ավտոմոբիլը ճանապարհից անհապաղ դուրս բերելն անհնար է։
1
Չի խախտում
2
Խախտում է
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին կետի «գ.ա» ենթակետի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում վարորդին արգելվում է ավտոմոբիլի (կամ/և դրա կցորդի) կանգառը կամ կայանումը, բացառությամբ կայանման համար հատկացված, հատուկ նշագծված վայրերի։ Վարորդը, որն իրենից անկախ հանգամանքների պատճառով ստիպված է կանգ առնել, պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ավտոմոբիլը (կամ/և դրա կցորդը) ճանապարհի երթևեկելի մասից դուրս բերելու համար, իսկ եթե դա անհապաղ անել հնարավոր չէ՝ միացնի վթարային լուսային ազդանշանը (դրա առկայության դեպքում) և համապատասխան նշանով նշի ավտոմոբիլը (կամ/և դրա կցորդը) բավարար հեռավորության վրա, որպեսզի ժամանակին նախազգուշացնի մոտեցող վարորդներին։