Տվյալ իրավիճակում ո՞ր տրանսպորտային միջոցի վարորդն է խախտում ավտոմայրուղում երթևեկության կանոնները:
1
Միայն մոպեդի վարորդը
2
Միայն ավտոբուսի վարորդը
3
միայն բեռնատար ավտոմոբիլի և մոպեդի վարորդները
4
միայն բեռնատար ավտոմոբիլի վարորդը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 38-րդ հոդվածի առաջին կետի «ա» և «գ.գ» ենթակետերի համաձայն՝ ավտոմայրուղում, ավտոմայրուղու մուտքում և ելքում. ա) արգելվում է հետիոտների, կենդանիների, հեծանիվների, մոպեդների, ինչպես նաև ավտոմոբիլներից և դրանց կցորդներից տարբերվող բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը. գ.գ) վարորդին արգելվում է երկրորդ գոտուց այն կողմ երթևեկել այն բեռնատար ավտոմոբիլով (կցորդներով կամ առանց դրանց), որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3,5 տոննան, կամ երթևեկել այն կցորդով ավտոմոբիլներով, որոնց ընդհանուր երկարությունը 7 մետրից ավելի է։ Նույն օրենքի 5-րդ հոդվածի 71-րդ կետի համաձայն՝ բեռնատար ավտոմոբիլը բեռների փոխադրման համար նախատեսված ավտոտրանսպորտային միջոց է, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3 500 կգ-ը։