Օրվա ցանկացած ժամանակահատվածում քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն՝
1
Հակամառախուղային լուսարձակներ
2
Մոտակա լույսի լուսարձակներ
3
Եզրաչափային լույսերը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 45-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ օրվա ցանկացած ժամին քարշակող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինեն մոտակա լույսի լուսարձակները, քարշակվող մեխանիկական տրանսպորտային միջոցի վրա պետք է միացված լինի վթարային լուսային ազդանշանային համակարգը, իսկ դրա բացակայության կամ անսարքության դեպքում այդ տրանսպորտի հետևի մասում պետք է ամրացվի վթարային կանգառի նշանը։