Ո՞ր ուղղությամբ իրավունք ունի բեռնատար ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը, եթե բեռնատար ավտոմոբիլի թույլատրելի առավելագույն զանգվածը 15 տոննա է:
1
Միայն ուղիղ և աջ
2
Միայն ուղիղ, աջ և հակառակ ուղղությամբ (հետադարձ)
3
Բոլոր ուղղություններով
4
Միայն ուղիղ, ձախ և հակառակ ուղղությամբ (հետադարձ)
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) 3.18.2 կետի համաձայն՝ 3.18.2 «Ձախ շրջադարձն արգելվում է» ճանապարհային նշանն արգելում է ձախ շրջադարձը երթևեկելի մասերի մոտակա հատման վայրում։ Նույն հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ) 8.11 կետի համաձայն՝ 8.11 «Թույլատրելի առավելագույն զանգվածի սահմանափակում» ճանապարհային նշանը (ցուցանակը) ցույց է տալիս, որ նշանի գործողությունը տարածվում է միայն այն տրանսպորտային միջոցի վրա, որի թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է ցուցանակի վրա նշվածը։