Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է վարորդին առավելություն տալիս հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ ճանապարհի նեղ հատվածով երթևեկելիս:
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ճանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։
Վարորդին արգելում է մտնել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հակառակ ուղղությամբ երթևեկությունը։ Վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցին, որը գտնվում է հակադիր մոտեցման վրա կամ ճանապարհի նեղ հատվածում։ Նշանը տեղադրվում է անմիջապես ճանապարհի նեղ տեղամասի առջև կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։
Ճանապարհի նեղ հատվածով երթևեկելիս վարորդին առավելություն է տալիս հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցի նկատմամբ։ Նշանը տեղադրվում է անմիջապես ճանապարհի նեղ տեղամասի առջև։