Տրված ճանապարհային նշաններից ո՞րի գործողությունն է տարածվում երթևեկելի մասերի այն հատման վայրի վրա, որից առաջ տեղադրված է նշանը։
1
Միայն III և IV
2
Միայն II
3
Բոլորին
4
Միայն I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) ծանոթագրության «դ» կետի համաձայն՝ 3.18.1, 3.18.2 նշանների գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վայրի վրա, որից առաջ տեղադրված է համապատասխան նշանը։ Նույն հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.1.1-4.1.6 կետերի ծանոթագրության «բ» ենթակետի համաձայն՝ բ) 4.1.1-4.1.6 նշանների գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վայրի վրա, որից առաջ տեղադրված է համապատասխան նշանը։ Նկարում ցույց տրված նշաններն են՝ 3.18.2 «Ձախ շրջադարձն արգելվում է», 4.1.4 «Երթևեկություն ուղիղ կամ աջ», 3.18.1 «Աջ շրջադարձն արգելվում է» և 4.1.5 «Երթևեկություն ուղիղ կամ ձախ»։