Բնակավայրում, եթե խաչմերուկ չկա, տրված ճանապարհային նշաններից ո՞րի գործողությունն է տարածվում մինչև բնակավայրի վերջը։
1
Միայն III
2
Միայն II, III և IV
3
Միայն I և IV
4
Միայն I
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 3-րդ գլխի (արգելող նշաններ) ծանոթագրության «ե» կետի համաձայն՝ 3.16, 3.20, 3.22, 3.24, 3.26–3.30 նշանների գործողությունը տարածվում է համապատասխան նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նշանների գործողությունը տարածվում է նաև հարակից տարածքից ելքի մոտ, դաշտային, անտառային և այլ երկրորդական ճանապարհների հատման (միացման) վայրում, որոնցից առաջ համապատասխան նշան տեղադրված չէ։ Նկարում ցույց տրված նշաններն են՝ 3.4 «Բեռնատարների երթևեկությունն արգելված է», 3.20 «Վազանցն արգելված է», 3.27 «Կանգառն արգելված է» և 3.30 «Կայանումն արգելված է ամսվա զույգ օրերին»։