Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա պետք է դա կատարի՝
1
միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում կանգ առնել և բաց թողնել անցում մտած կամ մտնող հետիոտներին
2
ցանկացած արագությամբ, քանի որ անցում մտած կամ մտնող հետիոտների նկատմամբ օգտվում է առաջնահերթությունից
3
Միայն բարձր արագությամբ, որպեսզի ժամանակին անցնի ճանապարհի նշված հատվածը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ հետիոտնային անցումում սույն օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ կետով, 33-րդ հոդվածի 2-րդ կետով և 34-րդ հոդվածի 11-րդ կետով սահմանված պահանջների պահպանմամբ պետք է կատարվեն հետևյալ պահանջները՝ ա) եթե տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորվում է ճանապարհային լուսացույցով կամ կարգավորողի միջոցով, երթևեկությունն արգելող ազդանշանի ժամանակ վարորդը պետք է կանգ առնի հետիոտնային անցումից կամ դրանից առաջ գտնվող լայնական գծանշումից առաջ, իսկ երբ ստանա երթևեկությունը շարունակելու իրավունք, չպետք է խոչընդոտի և վտանգ ստեղծի հետիոտնային անցում մտած հետիոտների համար։ Եթե վարորդը շրջադարձ է կատարում այլ ճանապարհ մտնելու համար, որի մուտքի մոտ գտնվում է հետիոտնային անցում, նա այդ շրջադարձը պետք է կատարի միայն ցածր արագությամբ, իսկ անհրաժեշտության դեպքում պետք է կանգ առնի և բաց թողնի անցում մտած կամ մտնող հետիոտներին։