Օրվա լուսավոր ժամանակ ճանապարհին երթևեկող ոչ գաբարիտային (խոշոր եզրաչափերով) կամ գերնորմատիվ (ծանրաքաշ) մեխանիկական տրանսպորտային միջոցը նշելու նպատակով պարտադիր է միացնել՝
1
Մոտակա լույսի լուսարձակները և հետին եզրաչափային լույսերը
2
Հակամառախուղային լուսարձակներ
3
Հեռակա լույսի լուսարձակները
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 49-րդ հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետի համաձայն՝ օրվա լուսավոր ժամին ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցը նշելու նպատակով պարտադիր է միացնել մոտակա լույսի լուսարձակները և հետևի եզրաչափային լույսերը՝ գ) չափսերը գերազանցող (խոշոր եզրաչափերով) կամ նորմատիվը գերազանցող (ծանրաքաշ) տրանսպորտային միջոցի, ինչպես նաև վտանգավոր բեռ փոխադրող տրանսպորտային միջոցի տեղաշարժի ժամանակ։