Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե բոլոր լուսացույցներում վառվում է դեղին թարթող ազդանշանը։
1
Նախ պետք է անցնեն տրամվայը և մարդատար ավտոմոբիլը, հետո՝ ավտոբուսը, վերջում՝ բեռնատար ավտոմոբիլը
2
Նախ պետք է անցնի բեռնատար ավտոմոբիլը, հետո՝ ավտոբուսը, հետո՝ մարդատար ավտոմոբիլը, վերջում՝ տրամվայը
3
առաջինը պետք է անցնի տրամվայը, այնուհետև՝ բեռնատար ավտոմոբիլը, այնուհետև՝ ավտոբուսը, վերջում՝ մարդատար ավտոմոբիլը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ խաչմերուկը, որտեղ երթևեկության հերթականությունը որոշվում է լուսացույցի կամ կարգավորողի ազդանշաններով, կարգավորվող խաչմերուկ է։ Եթե վառվում է դեղին թարթող ազդանշանը, կամ լուսացույց չկա կամ այն չի աշխատում, կամ կարգավորող չկա, խաչմերուկը համարվում է չկարգավորվող, և վարորդը պարտավոր է առաջնորդվել չկարգավորվող խաչմերուկի անցման կանոններով և խաչմերուկում տեղադրված առաջնահերթության նշաններով։ Նույն հոդվածի 4-րդ կետի «գ» և «դ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի անռելս տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ դրա երթևեկության ուղղությունից. դ) ձախ շրջադարձի կամ հետադարձի ժամանակ անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել համարժեք ճանապարհով հանդիպակաց ուղղությունից ուղիղ կամ դեպի աջ երթևեկող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով միմյանց նկատմամբ պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները։