Կխախտի՞ արդյոք երեխաների խումբ փոխադրող ավտոբուսի վարորդը ճանապարհային երթևեկության կանոնները նկարում նշված տեղում կանգառ կատարելու դեպքում, եթե ավտոբուսի վրա միացված չէ վթարային լուսային ազդանշանային համակարգը:
1
Խախտում է
2
Չի խախտում
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ երեխաների խումբ փոխադրող ավտոբուսի վրա պետք է ամրացված լինի «Երեխաների փոխադրում» ճանաչման նշանը։ Ավտոբուսի կանգառի դեպքում վարորդը պետք է միացնի վթարային լուսային ազդանշանը։ Երեխաներին ուղեկցող չափահաս անձինք պարտավոր են ապահովել երեխաների ավտոբուս նստելը և ավտոբուսից իջնելը, ինչպես նաև երեխաների կողմից ճանապարհի երթևեկելի մասի անվտանգ հատումը։