Ճանապարհատրանսպորտային պատահարին մասնակից վարորդը պարտավոր է կատարվածի մասին անհապաղ հայտնել՝
1
Վրաստանի աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությանը
2
տեղական ինքնակառավարման մարմնի
3
Վրաստանի ներքին գործերի նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ծառայությանը
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 27-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետի համաձայն՝ ճանապարհատրանսպորտային պատահարի մասնակից վարորդը պարտավոր է. գ) տեղի ունեցածի մասին անհապաղ տեղեկացնել Վրաստանի ներքին գործերի նախարարության համակարգում ընդգրկված համապատասխան ծառայությանը և, եթե բուժհաստատություն իր գնալու կամ տուժածին իր կողմից տեղափոխելու անհետաձգելի անհրաժեշտություն չկա, մնալ ճանապարհատրանսպորտային պատահարի վայրում և սպասել լիազորված անձի գալուն: