Տրված ճանապարհային նշանների համակցություններից ո՞րի գործողությունն է տարածվում առանց կցորդի այն բեռնատար ավտոմոբիլների վրա, որոնց առավելագույն թույլատրելի զանգվածը 3,5 տ-ից ավելի է։
1
III և IV
2
II և IV
3
I և III
4
II և III
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 1-ին հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ)) 8.4.1-8.4.8 կետերի և նույն կետի ծանոթագրության «ա» ենթակետի համաձայն՝ 8.4.1–8.4.8 «Տրանսպորտային միջոցի տեսակը» ցուցանակները ցույց են տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի գործողությունը։ 8.4.1 ցուցանակը նշանի գործողությունը տարածում է բեռնատար ավտոմոբիլների (կցորդով կամ առանց դրա) վրա, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը գերազանցում է 3,5 տ-ն։ Նույն հավելվածի 8.5.2. կետի համաձայն՝ 8.5.2. «Աշխատանքային օրեր» լրացուցիչ տեղեկատվության նշանը (ցուցանակը) ցույց է տալիս շաբաթվա այն օրերը, երբ գործում են նշանները։