Ո՞ր ճանաչման նշանն է ամրացվում այն տրանսպորտային միջոցի հետևի մասում, որի երկարությունը բեռով կամ առանց դրա գերազանցում է 20 մետրը, և երկու կամ ավելի կցորդով ավտոգնացքի վրա:
1
Միայն II
2
Միայն III
3
Միայն I
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 19-րդ հոդվածի առաջին կետի «ե» ենթակետի համաձայն՝ վարորդը, իսկ սույն օրենքի 18-րդ հոդվածի առաջին կետի «դ» ենթակետով նախատեսված դեպքերում՝ ձեռնարկությունը, պարտավոր է սույն կետով սահմանված տրանսպորտային միջոցների վրա ամրացնել հետևյալ ճանաչման նշանները. ե) «Երկար տրանսպորտային միջոց»՝ 1200X200 մմ-ից ոչ պակաս չափի, 40 մմ լայնությամբ կարմիր եզրագծով և լուսանդրադարձնող մակերեսով դեղին ուղղանկյուն, ամրացվում է այն ոչ գաբարիտային (խոշոր գաբարիտային) տրանսպորտային միջոցի հետևի մասում, որի երկարությունը բեռով կամ առանց բեռի գերազանցում է 20 մետրը, ինչպես նաև տրանսպորտային միջոցների այն կազմի վրա, որում երկու կամ երկուսից ավելի կցորդ կա։ Եթե նշված չափի նշանի ամրացումն անհնար է, թույլատրվում է ամրացնել 600X200 մմ-ից ոչ պակաս չափի երկու միանման նշան՝ տրանսպորտային միջոցի առանցքի նկատմամբ համաչափ։