Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցով զառիթափ վայրէջքով երթևեկելիս արգելակման արդյունավետ եղանակն է՝
1
Պարբերական սահուն արգելակում՝ միացված կցորդիչով և փոխանցման տուփով
2
Արգելակում շարժիչով
3
Պարբերական կտրուկ արգելակում անջատված կցորդիչով
Օրենքի բացատրություն
Մեխանիկական փոխանցման տուփով տրանսպորտային միջոցով զառիթափ վայրէջքով երթևեկելիս արգելակման արդյունավետ եղանակը շարժիչով արգելակումն է։ Որքան կտրուկ է վայրէջքը, այնքան ավելի մեծ զգուշություն է պահանջվում։ Մեխանիկական փոխանցման տուփով ավտոմոբիլով կտրուկ վայրէջքում շարժիչով արգելակելիս վարորդը պետք է միացնի այնքան ցածր փոխանցում, որքան կտրուկ է վայրէջքը։