1
III
2
II
3
I
Օրենքի բացատրություն
Ղեկանիվի վրա ձեռքերի ճիշտ դասավորությունն այն է, երբ վթարային իրավիճակի առաջացման դեպքում վարորդը կարող է արագ և հարմար պտտել ղեկը բոլոր ուղղություններով և վերադարձնել այն ելակետային դիրքի։ Բացի այդ, ճիշտ դասավորությունն ապահովում է ձեռքերի վրա նվազագույն ծանրաբեռնվածություն, նվազեցնում է հոգնածությունը։ Վարորդը միշտ պատրաստ է արձագանքել ճանապարհային իրավիճակի փոփոխությանը։ Ղեկանիվի վրա ձեռքերի ճիշտ դասավորությունը ցույց է տրված երկրորդ նկարում։