Ավտոգնացքով երթևեկելիս անհրաժե՞շտ է արդյոք պահպանել ավելի մեծ հեռավորություն առջևից երթևեկող տրանսպորտային միջոցից, քան մարդատար ավտոմոբիլով երթևեկելիս։
1
Ոչ, քանի որ ավտոգնացքի վարորդի փորձառության պատճառով նրա ռեակցիայի ժամանակն ավելի կարճ է, քան մյուս վարորդներինը
2
այո, քանի որ մեծ զանգվածի պատճառով ավտոգնացքի արգելակման ճանապարհն ավելի մեծ է, քան մարդատար ավտոմոբիլներինը
3
Ոչ, քանի որ ավտոգնացքի արգելակման ճանապարհն ավելի կարճ է, քան մարդատար ավտոմոբիլներինը
Օրենքի բացատրություն
Ավտոգնացքով երթևեկելիս անհրաժեշտ է առջևից երթևեկող տրանսպորտային միջոցից ավելի մեծ հեռավորություն պահպանել, քան մարդատար ավտոմոբիլով երթևեկելիս, քանի որ ավտոգնացքի մեծ զանգվածը և արգելակների արձագանքման համար անհրաժեշտ ժամանակը թույլ չեն տալիս արագ արգելակել։