Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 4-րդ կետի ենթակետի համաձայն՝ ճանապարհի երթևեկելի մասի այն գոտիներում, որտեղ երթևեկության ուղղությունը փոխվում է հակառակի, տրանսպորտային միջոցների երթևեկությունը կարգավորելու համար կիրառվում է ռևերսիվ լուսացույց՝ կարմիր X նշանի լուսային ազդանշանով և դեպի ներքև ուղղված կանաչ սլաքով։ Այդ ազդանշանը և սլաքը համապատասխանաբար արգելում կամ թույլատրում են երթևեկությունն այն գոտում, որի վերևում դրանք տեղակայված են։ Ռևերսիվ լուսացույցի հիմնական գունավոր լուսային ազդանշաններին կարող է ավելացվել անկյունագծով դեպի ներքև՝ աջ կամ ձախ թեքված սլաքով դեղին կամ սպիտակ լուսային ազդանշան, որի միացումը տեղեկացնում է գունավոր լուսային ազդանշանի հետագա փոփոխության և սլաքով նշված գոտի վերադասավորվելու պարտավորության մասին։ Երկու կողմից 1.9 ճանապարհային գծանշմամբ նշված գոտու վերևում գտնվող անջատված ռևերսիվ լուսացույցն արգելում է դուրս գալ այդ գոտի։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
5.19.2. Հետիոտնային անցումՃանապարհի վրա հետիոտնային անցման համար առանձնացված տեղ։ Նշանը տեղադրվում է ճանապարհի ձախ կողմում։ Անցման վրա 1.14 գծանշման բացակայության դեպքում նշանը տեղադրվում է անցման հեռավոր սահմանի մոտ։
2.1. Գլխավոր ճանապարհՃանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։