Իրավունք ունի՞ արդյոք կարմիր ավտոմոբիլի վարորդը շարունակել երթևեկությունը սլաքի ուղղությամբ, եթե լուսացույցի կանաչ ազդանշանից հետո դեղին ազդանշանը միանալիս նա չէր կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել «Կանգ» գծի մոտ։
1
իրավունք չունի
2
Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 29-րդ հոդվածի 14-րդ կետի համաձայն՝ վարորդը, որը դեղին լուսային ազդանշանը միանալու պահին չի կարող առանց կտրուկ արգելակման կանգ առնել սույն հոդվածի 13-րդ կետով սահմանված վայրերում, իրավունք ունի շարունակելու երթևեկությունը։ Նույն օրենքի 36-րդ հոդվածի 3-րդ կետի «վ» ենթակետի համաձայն՝ կարգավորվող խաչմերուկում, լուսացույցի թույլատրող ազդանշանը միանալիս վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել այն տրանսպորտային միջոցին, որն ավարտում է խաչմերուկով անցումը, և հետիոտնին, որը չի հասցրել ավարտել երթևեկելի մասով անցումը տվյալ ուղղությամբ։