Կարգավորողի այս ազդանշանի դեպքում ո՞ր ավտոմոբիլի վարորդն իրավունք ունի շարունակել երթևեկությունը:
1
երկու ավտոմոբիլների վարորդներին
2
միայն ավտոբուսի վարորդին
3
Ոչ մի ավտոմոբիլի վարորդի
4
Միայն օպերատիվ ծառայության ավտոմոբիլի վարորդին
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ կետի «ա» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. վեր բարձրացրած մեկ ձեռք − այս ժեստը ճանապարհային երթևեկության բոլոր մասնակիցների համար նշանակում է «Ուշադրություն, կանգ առ» ազդանշան, բացառությամբ այն վարորդների, որոնք այլևս չեն կարող կանգնել առանց կտրուկ արգելակման և բավարար անվտանգության պայմանները պահպանելով։ Բացի այդ, եթե այս ազդանշանը տրված է խաչմերուկում, վարորդը, որն արդեն մտել է խաչմերուկ, կարող է շարունակել երթևեկությունը։ Հետիոտնը, որն ազդանշանը տալու պահին գտնվում է ճանապարհի երթևեկելի մասում, պետք է ազատի այն, իսկ եթե դա հնարավոր չէ՝ պետք է կանգնի հանդիպակաց ուղղություններով երթևեկող տրանսպորտային հոսքերը բաժանող գծի վրա։