«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 30-րդ հոդվածի 5-րդ մասի «բ» ենթակետի համաձայն՝ կարգավորողի ազդանշաններն ունեն հետևյալ նշանակությունը. կողքերի վրա պարզած կամ իջեցրած ձեռքեր՝ այս ժեստը նշանակում է «Կանգ» ազդանշան ճանապարհային երթևեկության այն մասնակիցների համար, որոնք, անկախ իրենց երթևեկության ուղղությունից, երթևեկում են այն ուղղությամբ, որը հատում է կարգավորողի պարզած ձեռքով կամ ձեռքերով ցույց տրված ուղղությունը. միաժամանակ կարգավորողի աջ և ձախ կողմերից տրամվայն իրավունք ունի երթևեկել ուղիղ, ոչ ռելսային տրանսպորտային միջոցն իրավունք ունի երթևեկել ուղիղ և աջ, իսկ հետիոտնն իրավունք ունի անցնել ճանապարհի երթևեկելի մասը. նույն օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ բացառությամբ այն դեպքի, երբ թեքումը կատարվում է այն խաչմերուկ դուրս գալու համար, որտեղ կազմակերպված է շրջանաձև երթևեկություն, աջ կամ ձախ թեքվելուց առաջ, ինչպես նաև հետադարձից առաջ տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է ժամանակին զբաղեցնել համապատասխան ծայրային դիրք երթևեկելի մասում, որը նախատեսված է զուգընթաց ուղղությամբ երթևեկության համար։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
2.1. Գլխավոր ճանապարհՃանապարհ, որով երթևեկող վարորդին տրվում է չկարգավորվող խաչմերուկով անցնելու առավելություն։ Նշանը տեղադրվում է ճանապարհի սկզբում և կրկնվում է անմիջապես յուրաքանչյուր խաչմերուկի առջև։ 2.1 նշանը 8.13 ցուցանակով բնակավայրում տեղադրվում է այն խաչմերուկի առջև, որտեղ գլխավոր ճանապարհը փոխում է ուղղությունը, բնակավայրից դուրս՝ նախապես՝ խաչմերուկից 150−300 մետր հեռավորության վրա և խաչմերուկի առջև։