Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 31-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով և 43-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված դեպքերի, արգելվում է մեխանիկական տրանսպորտային միջոցի երթևեկությունը եզրագոտով, հեծանվային երթևեկության գոտով, հեծանվաարահետով, մայթով և հետիոտնային արահետով։ Երթևեկության անվտանգության միջոցները պահպանելով՝ թույլատրվում է բեռ առաքող մեխանիկական տրանսպորտային միջոցի մոտեցումն ամենակարճ ճանապարհով անմիջապես եզրագոտու, հեծանվային երթևեկության գոտու, հեծանվաարահետի, մայթի և հետիոտնային արահետի մոտ տեղակայված ձեռնարկությանը և օբյեկտին, եթե դրա համար այլ հնարավորություն չկա։ Սույն կետով սահմանված արգելքը չի տարածվում ճանապարհաշահագործման և կոմունալ ծառայությունների տրանսպորտային միջոցների վրա։
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
1.7.1. Հատում երկրորդական ճանապարհի հետՀատում այնպիսի ճանապարհի հետ, որով երթևեկող վարորդը պարտավոր է զիջել ճանապարհը։ Նշանը վտանգավոր հատվածի սկզբից առաջ տեղադրվում է բնակավայրից դուրս՝ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։ Բնակավայրից դուրս նշանը տեղադրվում է վտանգավոր հատվածի սկզբից առաջ 150−300 մետր հեռավորության վրա, բնակավայրում՝ 50–100 մետր հեռավորության վրա։