Ո՞ր ավտոմոբիլի վարորդն է խախտում ճանապարհային երթևեկության կանոնները նկարում նշված վայրում կանգ առնելու դեպքում։
1
միայն սպիտակ ավտոմոբիլի վարորդը
2
Երկու ավտոմոբիլների վարորդը
3
Միայն կարմիր ավտոմոբիլի վարորդը
4
Ոչ մի ավտոմոբիլի վարորդ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 37-րդ հոդվածի 6-րդ կետի «ա.ա» և «ա.գ» ենթակետերի համաձայն՝ արգելվում է տրանսպորտային միջոցների կանգառը ճանապարհի երթևեկելի մասում. ա.ա) հետիոտնային և հեծանվային անցումների վրա և դրանցից առաջ 5 մետրից ավելի մոտ. ա.գ) երթևեկելի մասերի հատման վայրում, ինչպես նաև դրանց հատման եզրերից 5 մետրից ավելի մոտ, բացառությամբ այն դեպքի, երբ կանգառը կատարվում է կողային ելքերի հանդիպակաց եռակողմ հատումներում (խաչմերուկներում), որտեղ առկա է գծանշման հոծ գիծ կամ բաժանարար գոտի։