Իրավունք ունի՞ արդյոք բեռնատար ավտոմոբիլի վարորդը երթևեկել սլաքի ուղղությամբ, եթե տվյալ երկկողմանի երթևեկությամբ ճանապարհի միջին գոտին օգտագործվում է երկու ուղղությամբ երթևեկության համար։
1
իրավունք չունի
2
Իրավունք ունի
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 31-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն՝ երթևեկության երեք գոտի ունեցող (բացառությամբ 1.9 ճանապարհային գծանշման) երկկողմանի երթևեկությամբ ճանապարհին տրանսպորտային միջոցի վարորդը չպետք է վերադասավորվի երթևեկելի մասի ծայրային գոտի, որտեղ իրականացվում է հակառակ ուղղության երթևեկություն։ Եթե երթևեկության երեք գոտի ունեցող ճանապարհին միջին գոտին օգտագործվում է երկու ուղղություններով երթևեկության համար, այդ գոտի դուրս գալը թույլատրվում է միայն վազանցի, խոչընդոտի շրջանցման, ձախ շրջադարձի կամ հետադարձի նպատակով։