Տվյալ իրավիճակում խախտո՞ւմ է արդյոք վարորդը հարկադիր կանգառի համար սահմանված պահանջները, եթե անսարք ավտոմոբիլը ճանապարհից անհապաղ դուրս բերելն անհնար է։
1
Խախտում է
2
Չի խախտում
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 42-րդ հոդվածի «ե» կետի համաձայն՝ ճանապարհային նշանով նշված թունելներում գործում է հետևյալ կանոնը. հարկադիր կանգառի ժամանակ վարորդը պետք է ապահովի սույն օրենքով սահմանված՝ արգելված վայրերում հարկադիր կանգառի հետ կապված պահանջների կատարումը։ Նույն օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի «բ» ենթակետի, 2-րդ մասի «բ» ենթակետի և 3-րդ մասի համաձայն. - վթարային լուսային ազդանշանային համակարգը պետք է միացվի այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է. - վթարային լուսային ազդանշանային համակարգը միացնելուց հետո, ինչպես նաև եթե այդպիսի համակարգը բացակայում է կամ շարքից դուրս է եկել, վարորդը պետք է անհապաղ տեղադրի «վթարային կանգառի նշանը», իսկ անբավարար տեսանելիության պայմաններում՝ թարթող կարմիր լապտեր այն վայրում հարկադիր կանգառի ժամանակ, որտեղ կանգառն արգելված է. - «վթարային կանգառի նշանը» և թարթող կարմիր լապտերը պետք է տեղադրվեն տրանսպորտային միջոցից այնպիսի հեռավորության վրա, որը կոնկրետ պայմաններում ապահովում է այլ վարորդների ժամանակին նախազգուշացումը վտանգի մասին, սակայն այդ հեռավորությունը բնակավայրում չպետք է լինի 15 մետրից պակաս, իսկ բնակավայրից դուրս՝ 30 մետրից պակաս։