Բնակավայրում, նշված կանգառից դուրս գալու համար, թեքման ցուցիչով երթևեկությունը վերսկսելու մասին ազդանշան տալուց հետո երթուղային տրանսպորտային միջոցների վարորդները պարտավոր են՝
1
օգտվեն առավելությունից և անհապաղ սկսեն երթևեկությունը՝ անկախ ճանապարհային իրավիճակից
2
Ձեռնարկեն ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու համար անհրաժեշտ զգուշության միջոցներ և երթևեկությունը սկսեն միայն այն բանից հետո, երբ համոզվեն, որ մյուս տրանսպորտային միջոցները զիջում են ճանապարհը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ սույն օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված պահանջները հաշվի առնելով՝ բնակավայրում երթուղային տրանսպորտային միջոցի երթևեկությունը դյուրացնելու համար այլ տրանսպորտային միջոցների վարորդները պետք է դանդաղեցնեն երթևեկությունը և անհրաժեշտության դեպքում կանգնեն, որպեսզի երթուղային տրանսպորտային միջոցը կարողանա կատարել կանգառակետից դուրս գալու համար անհրաժեշտ մանևրը։ Երթուղային տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է երթևեկությունը վերսկսելու մտադրության մասին շրջադարձի լուսացուցիչով ազդանշան տալուց հետո ձեռնարկել ճանապարհատրանսպորտային պատահարից խուսափելու համար անհրաժեշտ զգուշության միջոցներ և երթևեկությունը սկսել միայն այն բանից հետո, երբ համոզվի, որ այլ տրանսպորտային միջոցները զիջում են իրեն։