Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նախազգուշացնում երկու կամ ավելի գծերով առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ցույց է տալիս սահմանափակ տեսանելիությամբ փոքր շառավղով ճանապարհի կորության վրա երթևեկության ուղղությունը (1.35.1−1.35.3՝ դեպի աջ, 1.35.4−1.35.6՝ դեպի ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրի շրջանցման համապատասխան ուղղությունը։
Ցույց է տալիս երթևեկության ուղղությունը «T»-աձև խաչմերուկում կամ ճանապարհների ճյուղավորման վրա (դեպի աջ և դեպի ձախ) կամ ճանապարհային աշխատանքների կատարման վայրի շրջանցման համապատասխան ուղղությունը։
Զգուշացնում է առանց արգելափակոցի միագիծ երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։
Զգուշացնում է երկու կամ ավելի գիծ ունեցող երկաթուղու առանց արգելափակոցի երկաթգծանցին մոտենալու մասին։ Տեղադրվում է անմիջապես երկաթգծանցի առջև։