Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է նշանակում երկկողմանի երթևեկությամբ ճանապարհահատվածի (երթևեկելի մասի) սկիզբը, որին նախորդել է միակողմանի երթևեկությամբ հատված։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ցույց է տալիս 5.8 նշանով նշված ճանապարհի հատվածի վերջը։
Վարորդին արգելում է մտնել ճանապարհի նեղ հատված, եթե դա կարող է դժվարացնել հակառակ ուղղությամբ երթևեկությունը։ Վարորդը պարտավոր է ճանապարհը զիջել հանդիպակաց տրանսպորտային միջոցին, որը գտնվում է հակադիր մոտեցման վրա կամ ճանապարհի նեղ հատվածում։ Նշանը տեղադրվում է անմիջապես ճանապարհի նեղ տեղամասի առջև կամ նախապես՝ 8.1.1 ցուցանակով։
Վարորդին պարտավորեցնում է երթևեկել միայն դեպի աջ կամ դեպի ձախ։ Նշանը թույլատրում է նաև հետադարձ։ Նշանի գործողությունը տարածվում է երթևեկելի մասերի այն հատման վրա, որի առջև տեղադրված է համապատասխան նշանը. նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։