Տրված ճանապարհային նշաններից ո՞րն է ցույց տալիս ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։
Օրենքի բացատրություն
Տոմսում օգտագործված ճանապարհային նշանը
Ավտոմայրուղի, որտեղ գործում են ավտոմայրուղում երթևեկությունը կարգավորող նորմերի պահանջները։ Նշանը տեղադրվում է ավտոմայրուղու սկզբում կամ դրա մոտակայքում՝ 8.1.1 ցուցանակով։
Նշում է տրամվայի կանգառի կետը և թեթև տաքսու կայանման վայրը։
Ցույց է տալիս այն տրանսպորտային միջոցի տեսակը, որի վրա տարածվում է նշանի գործողությունը։ Ցուցանակները նշանի գործողությունը տարածում են «Վտանգավոր բեռ» ճանաչման նշանով նշված տրանսպորտային միջոցների վրա։
Արգելում է բոլոր տեսակի մեխանիկական տրանսպորտային միջոցների երթևեկությունը։ Նշանը ցույց է տալիս, որ երթևեկությունն արգելված է երկու ուղղություններով։ Նշանի գործողությունը չի տարածվում երթուղային տրանսպորտային միջոցների վրա։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցների վրա, որոնք սպասարկում են նշված գոտում գտնվող ձեռնարկությանը, կամ սպասարկում են նույն գոտում բնակվող կամ աշխատող անձին կամ պատկանում են նրան։ Այս դեպքում տրանսպորտային միջոցը նշված գոտի է մտնում և այնտեղից դուրս գալիս նշանակման վայրին մոտակա խաչմերուկով։ Նշանի գործողությունը չի տարածվում այն տրանսպորտային միջոցի վրա, որը վարում է զգալիորեն արտահայտված կամ խիստ արտահայտված հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձը, կամ այն տրանսպորտային միջոցի վրա, որը փոխադրում է նշված անձանց։