Բնակավայրից դուրս, սառցակալած ճանապարհին, միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև առկա հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը պետք է լինի՝
1
Ոչ պակաս, քան 6 վայրկյան
2
ոչ պակաս, քան 9 վայրկյան
3
12 վայրկյանից պակաս
4
ոչ ավելի, քան 4 վայրկյան
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 25-րդ հոդվածի 10-րդ մասի «հ» ենթակետի համաձայն՝ ճանապարհով երթևեկելիս վարորդը պետք է հաշվի առնի հետևյալ հանգամանքները. հ) սառցակալած ճանապարհով երթևեկելիս միմյանց հետևից երթևեկող տրանսպորտային միջոցների միջև եղած հեռավորությունը հաղթահարելու համար անհրաժեշտ ժամանակը բնակավայրում պետք է լինի ոչ պակաս, քան 6 վայրկյան, իսկ բնակավայրից դուրս՝ ոչ պակաս, քան 9 վայրկյան։ Նշված կանոնը չի տարածվում վազանցի նպատակով այն տրանսպորտային միջոցի երթևեկության գոտուց դուրս գալու դեպքի վրա, որի վարորդը վազանցի մտադրության մասին տվել է համապատասխան ազդանշան։