imecadine.ge

Տոմս №1012

Տոմս №1012 — իրավիճակի նկար

Ի՞նչ հերթականությամբ պետք է տրանսպորտային միջոցներն անցնեն խաչմերուկը սլաքի ուղղությամբ երթևեկելու դեպքում, եթե օպերատիվ ծառայության ավտոմոբիլին միացված է կապույտ փայլատող հատուկ լուսային ազդանշանը:

1 առաջինը պետք է անցնի օպերատիվ ծառայության ավտոմոբիլը, այնուհետև՝ ավտոբուսը, վերջում՝ տրամվայը
2 Սկզբում պետք է անցնի տրամվայը, հետո՝ օպերատիվ ծառայության ավտոմոբիլը, վերջում՝ ավտոբուսը
3 Սկզբում պետք է անցնի օպերատիվ ծառայության ավտոմոբիլը, հետո՝ տրամվայը, վերջում՝ ավտոբուսը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 36-րդ հոդվածի 4-րդ կետի «ա» և «գ» ենթակետերի համաձայն՝ չկարգավորվող խաչմերուկում. ա) ոչ համարժեք ճանապարհների հատման վայրում երկրորդական ճանապարհով երթևեկող տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել գլխավոր ճանապարհով մոտեցող տրանսպորտային միջոցին՝ անկախ դրա հետագա երթևեկության ուղղությունից. գ) համարժեք ճանապարհների հատման վայրում անռելս տրանսպորտային միջոցի վարորդը պարտավոր է զիջել աջից մոտեցող տրանսպորտային միջոցին։ Նույն կանոնով պետք է առաջնորդվեն նաև ռելսային տրանսպորտային միջոցների վարորդները միմյանց նկատմամբ։ Այդպիսի խաչմերուկում ռելսային տրանսպորտային միջոցն առավելություն ունի անռելս տրանսպորտային միջոցի նկատմամբ՝ անկախ իր երթևեկության ուղղությունից. նույն օրենքի 51-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ օպերատիվ կամ հատուկ ծառայության տրանսպորտային միջոցի վարորդը, որի տրանսպորտային միջոցի վրա միացված է կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը, և որը կատարում է ծառայողական առաջադրանք, կարող է՝ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման պայմանները պահպանելով, շեղվել սույն օրենքի 25-րդ, 31-րդ−41-րդ և 44-րդ հոդվածներով, ինչպես նաև սույն օրենքի №1 և №2 հավելվածներով սահմանված պահանջներից։ Կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանի հետ միասին լրացուցիչ կարող է միացվել նաև կարմիր փայլատակող թարթող ազդանշանը։ Ճանապարհային երթևեկության այլ մասնակիցների նկատմամբ առավելություն ստանալու համար այդ տրանսպորտային միջոցի վարորդը պետք է միացնի կապույտ փայլատակող հատուկ թարթող ազդանշանը և ձայնային ազդանշանը։

Վարժվիր այս թեմայով

Այս տոմսը կարող է պատահել քննությանը։ Փորձիր ամբողջ թեման կամ անմիջապես քննության սիմուլյացիան։

Գործնական մաս

Քննական երթուղիներ — ճիշտ այնպես, ինչպես քննողն է վարում

60 իրական քննական երթուղի 10 քաղաքում, ընդամենը 793 կմ։ Յուրաքանչյուր շրջադարձ և կանգառ քարտեզի վրա՝ ձայնային ցուցումով։

  • Բոլոր երթուղիները քարտեզի վրա
  • GPS ռեժիմ իրական ճանապարհին
  • Վարժանքի ռեժիմ՝ արագության կարգավորմամբ
  • ԵՒ կայքում, և հավելվածում

Միանվագ վճար՝ առանց ավտոմատ երկարաձգման — քարտով, Վրաստանի բանկի պաշտպանված էջում։

Գրեք մեզ