«D1» ենթակարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունք ունեցող վարորդն իրավունք ունի նաև վարել կցորդով «D1» ենթակարգի ավտոմոբիլ, որի (կցորդի) թույլատրելի առավելագույն զանգվածը.
1
Գերազանցում է 1200 կգ-ը
2
Գերազանցում է 750 կգ-ը, բայց չի գերազանցում 1200 կգ-ը
3
Չի գերազանցում 750 կգ-ը
Օրենքի բացատրություն
Վրաստանի «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքի 54-րդ հոդվածի 3-րդ կետի «դ» ենթակետի համաձայն՝ «A», «B», «C», «CE», «D» և «DE» կարգերի շրջանակներում սահմանված տրանսպորտային միջոցները, որոնք վարելու համար պարտադիր է համապատասխան վարելու իրավունք ձեռք բերել, բաժանվում են հետևյալ ենթակարգերի. դ) «D1»՝ ուղևորներ փոխադրելու համար նախատեսված ավտոմոբիլ, որի նստատեղերի քանակը, բացի վարորդի տեղից, գերազանցում է 8-ը, սակայն չի գերազանցում 16-ը, և որի երկարությունը չի գերազանցում 8 մետրը, ինչպես նաև կցորդին կցված «D1» ենթակարգի ավտոմոբիլ, որի (կցորդի) թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 750 կգ-ը։