Ո՞ր ուղղությամբ երթևեկությունը շարունակելու իրավունք ունի «D1» ենթակարգի ավտոմոբիլի վարորդը ավտոմայրուղու այս հատվածում։
1
միայն B ուղղությամբ
2
Միայն A ուղղությամբ
3
ինչպես A, այնպես էլ B ուղղությամբ
Օրենքի բացատրություն
«Ճանապարհային երթևեկության մասին» Վրաստանի օրենքի 33-րդ հոդվածի 7-րդ կետի «ե» ենթակետի համաձայն՝ բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի, բնակավայրերից դուրս, ինչպես նաև բնակավայրերում ճանապարհի այն հատվածում, որտեղ համապատասխան նշանով երթևեկությունը թույլատրված է 60 կմ/ժ-ից ավելի արագությամբ, «D1» և «D1E» ենթակարգի տրանսպորտային միջոցի երթևեկությունը թույլատրվում է բոլոր ճանապարհներին 80 կմ/ժ-ից ոչ ավելի արագությամբ։ Նույն օրենքի առաջին հավելվածի 4-րդ գլխի (թելադրող նշաններ) 4.6 կետի համաձայն՝ 4.6 «Նվազագույն արագության սահմանափակում»՝ սահմանում է ճանապարհին երթևեկության նվազագույն արագության սահմանը։ Նշանի գործողությունը տարածվում է նշանից հետո՝ նշանի տեղադրման վայրից մինչև մոտակա խաչմերուկը, իսկ բնակավայրում խաչմերուկի բացակայության դեպքում՝ մինչև բնակավայրի վերջը։ Նույն հավելվածի 8-րդ գլխի (լրացուցիչ տեղեկատվության նշաններ (ցուցանակներ)) 8.14 կետի համաձայն՝ 8.14 «Երթևեկության գոտի»՝ ցույց է տալիս երթևեկության գոտին, որի վրա տարածվում է նշանի կամ լուսացույցի գործողությունը։ Ցուցանակը տեղադրվում է երթևեկության գոտու վերևում։